Աշխարհ

08.02.2017 10:55


Մելանյա Թրամփի՝ էսկորտում աշխատելու մասին գրած բլոգերը ներողություն է խնդրել նրանից

Մելանյա Թրամփի՝ էսկորտում աշխատելու մասին գրած բլոգերը ներողություն է խնդրել նրանից

Բլոգեր Ուեբսթեր Թարփլին, որը 2016–ի օգոստոսին գրել էր, որ այն ժամանակ դեռևս ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, աշխատել է էսկորտ ծառայությունների ոլորտում, ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկնոջից։

«Washington Post»–ի փոխանցմամբ՝ բլոգերը համաձայնել է կլորիկ փոխհատուցում վճարել։

«Օգոստոսի 2–ին ես Մելանյա Թրամփի մասին հոդված եմ տեղադրել, որը լի էր ստով և նրան վարկաբեկող հայտարարություններով»,–ասել է 71–ամյա Թարփլին՝ հավելելով, որ փաստեր չի ունեցել նման հայտարարություններ անելու, ու ամբողջությամբ հետ է վերցնում իր ասածը։

«Ես ընդունում եմ, որ իմ հայտարարությունները մեծ ցավ են պատճառել տիկին Թրամփին ու նրա ընտանիքին և անկեղծորեն ներողություն եմ խնդրում նրանից, նրա ամուսնուց, տղայից ու ծնողներից»,– հավելել է բլոգերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը