Աշխարհ

08.02.2017 10:40


Թուրքիայում աշխատանքից ազատել են ավելի քան 4 հազ քաղծառայողի

Թուրքիայում աշխատանքից ազատել են ավելի քան 4 հազ քաղծառայողի

Թուրքիայում կառավարական հրամանով աշխատանքից ազատվել է 4,464 քաղծառայող՝ կապված երկրում անցյալ տարվա հուլիսի կեսերին ռազմական հեղաշրջման փորձ կատարելու հետ։ Այս մասին հաղորդվում է «Resmi Gazete» պաշտոնական թերթում. հայտնում է «Reuters»–ը։

Ինչպես նշվում է, 4,464 քաղծառայողի ավելի քան կեսն ազատվել է ազգային կրթության նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել կամ ձերբակալվել է մոտավորապես 125 հազար մարդ։ Պաշտոնապես կալանքի տակ է առնվել 40 հազ զինծառայող և ոստիկան։

7or.am



Այս խորագրի վերջին նյութերը