Լրահոս

08.02.2017 10:01


Մասիսի, Արտաշատի և Ախուրյանի ավտոճանապարհներին մառախուղ է

Մասիսի, Արտաշատի և Ախուրյանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Մասիսի, Արտաշատի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը