Լրահոս

08.02.2017 08:33


Մասիս-Արտաշատ ճանապարհին՝ «էդռադ» ռեստորանի մոտ, «Opel Astra G» է շրջվել․ կա տուժած

Մասիս-Արտաշատ ճանապարհին՝ «էդռադ» ռեստորանի մոտ, «Opel Astra G» է շրջվել․ կա տուժած

Փետրվարի 8-ին, ժամը 06:14-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում «էդռադ» ռեստորանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 34 AD 880 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևոր` Ք. Ծ.-ին հոսպիտալացրել են Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը