Աշխարհ

07.02.2017 16:45


Պորոշենկոն ու Ալիևը պայմանավորվել են իրենց երկիր չթողնել ԼՂ–ում և Դոնբասում արտադրված ապրանքները

Պորոշենկոն ու Ալիևը պայմանավորվել են իրենց երկիր չթողնել ԼՂ–ում և Դոնբասում արտադրված ապրանքները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Բաքու այցի ժամանակ երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են իրենց երկիր չթողնել Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքները և հանձնարարել են Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին քննարկել այդ հարցը: Այս մասին «Интерфакс»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են և մեխանիզմ մշակել, որի համաձայն՝ այդ տարածքներից ապրանքները կարող են մատակարարվել միայն այն դեպքում, եթե դրանք արտոնել են Կիևը կամ Բաքուն։

Դեսպանը հավելել է՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրել են մաքսային կառույցների ղեկավարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը