Լրահոս

07.02.2017 18:20


Ահաբեկչության մասին սուտ հաղորդումների հեղինակը հայտնաբերվեց

Ահաբեկչության մասին սուտ հաղորդումների հեղինակը հայտնաբերվեց

Փետրվարի 6-ին՝ ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է դրված և 3 ժամից պայթելու է:
Մեկնած օպերատիվ խումբը և համապատասխան գերատեսչությունների մասնագետները պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:

Նույն օրը՝ ժամը 15.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, այս անգամ՝ Արաբկիրի բաժնում, համանման մեկ այլ հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ մեկ ժամից Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկը կպայթի:
Համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է, և այն կատարվել է Մաշտոցի պաղոտայի թիվ 5 հասցեում գտնվող տաքսաֆոնից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի, Մաշտոցի և Կենտրոնականի բաժինների քրեական հետախուզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձը Երևանի Մեծարենցի փողոցի բնակիչ, 1987 թ. ծնված Էդգար Վ.-ն է: Նա փետրվարի 7-ին՝ ժամը 8:15-ին, հայտանաբերվել է Երևանի Անդրանիկի փողոցում և ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո խոստովանել, որ ահաբեկչության մասին սուտ հաղորդումների հեղինակն ինքն է:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը