Լրահոս

07.02.2017 19:50


Առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել

Առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Երկաթուղայինների փողոցի թիվ 3 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոբերտ Ք.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլգ տարողությամբ, չօգտագործված ներարկիչ, 20 մլգ տարողությամբ, օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ գուլպայի միջից՝ 2 մլգ տարողությամբ ներարկիչ՝ սպիտակ թափանցիկ հեղուկով:
Ըստ Ռոբերտ Ք.-ի հայտարարության՝ ինքը առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը