Լրահոս

07.02.2017 18:42


Զենք-զինամթերքի կամավոր հանձնում

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1987 թ. ծնված Հրանտ Պ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, նռնակի պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտ:

***

Ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1964 թ. ծնված Լևոն Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 Ե» տիպի, 28 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան և 28 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող հրացանի 27 փամփուշտ` սև կաշվե փամփշտակալով:

***
Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1964 թ. ծնված Մանվել Բ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է մեկփողանի, 16 մմ տրամաչափի, «ԻԺ» տիպի, կարճեցված փողով որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 29 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1985 թ. ծնված Վազգեն Ս.-ն կամավոր հանձնել է երկփողանի, 12 մմ տրամաչափի, «ՏՕԶ-34 Պ» տիպի, ողորկափող հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը