Կրեմլից հայտարարել են, որ համբերատար ներողության կսպասեն մինչև 2023 թվականը
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Fox News»–ի հաղորդավարի հայտարարությունը՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինից 2023–ին ներողություն խնդրելու վերաբերյալ։
«Այդ ջենտլմենի հետ մենք տարբեր պատկերացումներ ունենք լավ տոնի ու դաստիարակության վերաբերյալ։ Դա՝ մեկ։ Բայց մենք շատ բարի ենք ու շատ համբերատար։ Օրացույցի վրա կնշենք 2023 թվականը և նորից նրան կդիմենք այդ հարցով»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է՝ տեղի ունեցածը շատ անհաջող դեպք էր «Fox»–ի համար։

7or.am