Աշխարհ

07.02.2017 13:25


Անկարայի քաղաքապետը «դրսի ուժերին» է մեղադրել Թուրքիայի երկրաշարժի համար

Անկարայի քաղաքապետը «դրսի ուժերին» է մեղադրել Թուրքիայի երկրաշարժի համար

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, անդրադառնալով նախօրեին Չանաքքալեում տեղի ունեցած երկրաշարժին, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։

Թվիթթերյան իր էջում արած գրառման մեջ Գյոքչեքը նշել է, որ վերոնշյալ երկրաշարժը արհեստականորեն է հրահրվել, և նպատակ ունի Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնել։ Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

«Չանաքքալեում այսօր բավականին լուրջ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հետաքրքվեցի, և պարզվեց, որ այդ տարածքում սեյսմիկ ուսումնասիրություններ անող նավ է եղել։ Պետք է շտապ պարզել, թե ինչ էր անում այդ նավն այնտեղ, և որ երկրին է պատկանում։ Մտահոգություն ունեմ, որ երկրաշարժն արհեստականորեն, դրսից է հրահրվել»,-գրել է քաղաքապետը։

Գյոքչեքը կոչ է արել Թուրքայի անվտանգության աշխատակիցներին այս հանգամանքը պարզելու համար քայլեր ձեռնարկել։

Աղբյուրը հիշեցնում է՝ փետրվարի 6-ին Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Բուրսայիում և Ստամբուլում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը