Լրահոս

07.02.2017 12:55


10–ամյա Սամվելը տառապում է մանկական ուղեղային կաթվածով (լուսանկարներ, տեսանյութ)

10–ամյա Սամվելը տառապում է մանկական ուղեղային կաթվածով (լուսանկարներ, տեսանյութ)

Տասնամյա կապանցի Սամվել Բաբայանի մոտ երեք տարեկանից ի հայտ են եկել մանկական ուղեղային կաթվածի նշաններ: Հիմա փոքրիկը բուժվում է Երևանի Վերականգնողական կենտրոնում: Նկատվում են դրական տեղաշարժեր:

Սամվելն ինքնուրույն չի շարժվում,լավ չի կանգնում, ձախ ձեռքը պասիվ է, որի պատճառով չի կարողանում քայլակով ինքնուրույն քայլել: Փոքիկի մոտ առկա է նաև միզաքարային հիվանդություն և գտնվում է հսկողության տակ Արաբկիր բժշկական կենտրոնում: Երեխան դպրոցում ունի բարձր առաջադիմություն,ձայնային լավ տվյալներ:

Նրան ընձեռնվել է վիրահատության հնարավորություն Ռուսաստանի Դաշնությունում, որի համար անհրաժեշտ է 3000 ԱՄՆ դոլար: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում և խնդրանքով դիմում է հայրենակիցների աջակցությանը:

ՎՏԲ-Հայաստան բանկում Սամվելի մայրիկի՝ Աննա Յուրիկի Նավասարդյանի անունով բացվել են հաշվեհամարներ`

16022011865901 ՀՀ դրամ

16022011865902 ԱՄՆ դոլար

16022011865903 ԵՎՐՈ

16022011865904 ՌԴ ռուբլի

SWIFT:ARMJAM22

Ծնողների հեռախոսահամարներն են՝ +37493 022 760, +37494 789 466:

Այս խորագրի վերջին նյութերը