Ասադ. «ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է դրական արդյունքներ ունենալ Սիրիայի համար»
Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի ամբողջ աշխարհի համար, այդ թվում՝ Սիրիայի: Բելգիական ԶԼՄ-ի հետ զրույցում նման միտք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Մենք լսել ենք նախընտրական արշավի ընթացքում և դրանից հետո Թրամփի խոստումնալի հայտարարություններն այն մասին, որ գերակայելու է պայքարն ահաբեկչության եւ, մասնավորապես, «Իսլամական պետության» դեմ. մենք դա առաջարկում էինք 6 տարի»,–ասել է Ասադը՝ հավելելով, որ դեռեւս վաղ է ինչ-որ բան ակնկալելը գործնական առումով:
«Խոսքը կարող է լինել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության մասին, եւ մենք կարծում ենք, որ դա կարող է դրական արդյունքներ ունենալ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Սիրիայի համար»,–Ասադի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։