Լրահոս

07.02.2017 11:59


Քարաթափում է տեղի ունեցել Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Քարաթափում է տեղի ունեցել Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Փետրվարի 7-ին, ժամը 08:40-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճոնապարհի Կապան-Քաջարան հատվածի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ մոտ 1,5 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխաատակիցների ուժերով վերականգնվել է ավտոճանապարհի երկկողմանի երթևեկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը