Աշխարհ

07.02.2017 11:50


Իսրայելն օրինականացրել է Պաղեստինի տարածքում կացարանների կառուցումը

Իսրայելն օրինականացրել է Պաղեստինի տարածքում կացարանների կառուցումը

Իսրայելի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որը թույլ կտա օրինականացնել Պաղեստինի տարածքում հրեական կացարանների կառուցումը։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ օրինագծին կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 52։

Նշվում է, որ օրինագիծը, որը հանրության մեջ ոչ միանշանակ գնահատական է ստացել, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի դատարանում։

Պաղեստինցիներն արդեն հանդես են եկել օրենքի դատապարտմամբ։

«Դա էսկալացիա է, որը միայն կհանգեցնի ավելի մեծ անկայունության ու քաոսի»,-հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը։

Ավելի վաղ Սպիտակ տնից հայտարարել էին, որ կացարանների կառուցումը կխոչընդոտի Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը