Աշխարհ

07.02.2017 10:35


ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Եվրոպայում խոշոր ահաբեկչությունների սպառնալիքը պահպանվում է

ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Եվրոպայում խոշոր ահաբեկչությունների սպառնալիքը պահպանվում է

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ Եվրոպայում լայնածավալ հարձակումների իրագործման վտանգը պահպանվում է. ԵՄ ուժային կառույցները դեռևս չեն հայտնաբերել և չեն ձերբակալել ԻԼԻՊ–ի բոլոր գրոհայիններին, ովքեր ուղարկվել էին Եվրոպա՝ Փարիզում և Բրյուսելում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Իսլամական պետությունից» սպառնացող վտանգի մասին իր զեկույցում գլխավոր քարտուղարը նշել է, որ 2016-ի վերջին ամիսներին խմբավորմանը չի հաջողվել որևէ խոշոր հարձակում կատարել Արևմտյան Եվրոպայում։ Դա, ըստ նրա, կարող է պայմանավորված լինել Իրաքում և Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողությունների արդունքում ԻԼԻՊ–ի ռեսուրսների կորստով, ինչպես նաև սահմանային վերահսկողության խստացմամբ առաջացած դժվարություններով։

Գուտերեշը նաև նախազգուշացրել է ավիացիոն ոլորտում առկա սպառնալիքի բարձր աստիճանի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը