Լրահոս

06.02.2017 16:36


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 6-ին՝ ժամը 13.15-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Թթուջուր» կոչվող տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 FF 884 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր)։

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 07.09-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի խաչմերուկում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն, տուժածներ չկան, կուտակված ձյան պատճառով ավտոմեքենայի դուռն արգելափակվել է առվի մեջ. ավտոմեքենայից դուրս գալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի 35 DN 871 (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 06.59-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի վերջնամասում՝ նախկին տուրիստական բազայի մոտակաքում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 36 SL 308 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Կ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 04.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մ. Խաչատրյան փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel մակնիշի (վարորդ՝ Մ. Մ.) 34 NA 811 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը