Աշխարհ

06.02.2017 15:50


Գերմանիայի փոխկանցլերի բաց նամակը Դեմիրթաշին կատաղեցրել է թուրքերին

Գերմանիայի փոխկանցլերի բաց նամակը Դեմիրթաշին կատաղեցրել է թուրքերին

Գերմանիայի փոխկանցլեր, ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի բաց նամակը՝ ուղղված Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին, կատաղեցրել է թուրքերին։ Այս մասին հայտնում է «Milligazete»–ն։

Բաց նամակում Զիգմար Գաբրիելը գրել է.

«Եղեք իմ պատվելի հյուրը։ Անհամբեր սպասում եմ հյուրընկալել ձեզ»։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 11 պատգամավոր, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդագը, ներկայումս կալանքի տակ են։ Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են երկրում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ կապ ունենալու մեջ: Պատգամավորները հերքում են այդ մեղադրանքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը