Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա կարմիր և սև ներկերով լի շշեր են նետել
Հունաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում է իրականացվել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Anadolu»–ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին շուրջ 8–հոգանոց մի խումբ կարմիր և սև ներկերով լցված բազմաթիվ շշեր է նետել Գյումուլջինե քաղաքի Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի ուղղությամբ:
Աղբյուրի հավաստմամբ՝ ցուցարարները ահաբեկչական խմբավորում համարվող «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատին» աջակցող թռուցիկներ են տարածել հյուպատոսարանի փողոցում և կարգախոսներ հնչեցնելով՝ դիմել փախուստի: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:
«Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատը» ներառված է Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների ցանկում։

7or.am