Լրահոս

06.02.2017 14:21


«Ավան հոգեկան առողջության կենտրոն» են զանգահարել և հայտնել, որ շենքում ռումբ է դրված

«Ավան հոգեկան առողջության կենտրոն» են զանգահարել և հայտնել, որ շենքում ռումբ է դրված

Այսօր՝ փետվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աճառյան 1 փակուղու 21 շենքում տեղակայված «Ավան հոգեկան առողջության կենտրոն» են զանգահարել և հայտնել, որ շենքում ռումբ է դրված ու այն պայթելու է։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ահազանգողի ինքնությունը պարզելու համար։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը