Լրահոս

06.02.2017 18:55


Հրացան և 11 փամփուշտ է թողել հանրախանութի մուտքի մոտ

Հրացան և 11 փամփուշտ է թողել հանրախանութի մուտքի մոտ

Փետրվարի 4-ին՝ ժամը 12.53-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ունի «ՏՕԶ» հրացան, որը թողնում է Մեղրուտ գյուղի նախկին ունիվերմագի մուտքի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը չգործող հանրախանութի մուտքի մոտ հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի, ակոսափող հրացան և 5.6 մմ տրամաչափի 11 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Այս խորագրի վերջին նյութերը