Լրահոս

10.01.2010 15:36


10/16 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է գրանցվել

10/16 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է գրանցվել

10/17 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ 10/17 ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, սակայն 10/16 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է գրանցվել։ Նույն ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձը ցանկացել է ստուգել քաղաքացիներից մեկի անձնագիրը, ինչը, Մանուկ Սուքիասյանի խոսքերով, ՀՀԿ ներկայացուցիչների կողմից «ցավագին» է ընդունվել, և նրանք աղմուկ են բարձրացրել։

10/15 ընտրատեղամասում մոտ 2 ժամ առաջ «Գազել» մակնիշի ավտոմեքենայով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամաս, սակայն լրագրողների և մի շարք դիտորդների ընդվզման շնորհիվ մեքենան ստիպված  հետ է գնացել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը