Լրահոս

06.02.2017 16:15


Թունավորվել են խոհանոցում ճաշ պատրաստելու ժամանակ

Թունավորվել են խոհանոցում ճաշ պատրաստելու ժամանակ

Փետրվարի 4-ին՝ ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1968 թ. ծնված Անուշ Մ.-ն, 1979 թ. ծնված Ամալյա Մ.-ն և 1976 թ. ծնված Անահիտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1989 թ. ծնված Արմեն Մ.-ն հաղորդում է տվել, որ Սարուխան գյուղում գտնվող իր պապիկի տանը՝ խոհանոցում ճաշ պատրաստելու ժամանակ, թունավորվել են ինքնաշեն գազօջախից արտանետված շմոլ գազից:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը