Լրահոս

06.02.2017 22:50


3 օրվա ընթացքում մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպք է արձանագրվել

3 օրվա ընթացքում մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպք է արձանագրվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 3-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:
Բացահայտվել է գողության 29, խարդախության 10, յուրացման 4, հարկերից խուսափելու 1 և խուլիգանության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը