Աշխարհ

06.02.2017 12:30


Աբդուլ Համիդի թոռնուհին այլևս չի պահանջում Բալյանների կղզին

Աբդուլ Համիդի թոռնուհին այլևս չի պահանջում Բալյանների կղզին

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի թոռ ներկայացող Նիլհան Օսմանօղլուն, որը պահանջել էր իր պապին պատկանած տարածքները, մասնավորապես Գալաթասարայի կղզին՝ հայտարարելով, որ դրանք անօրինական կերպով խլվել են իրենցից կայսրության տապալումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, իր հասցեին հնչած սուր քննադատություններից հետո նահանջել է։

«Հուրիեթի» փոխանցմամբ՝ Օսմանօղլուն հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում շեշտել է՝ հպարտանում է Թուրքիայի Հանրապետությամբ և չի պատրաստվում բաժին պահանջել «ազգային» ժառանգությունից:

Գալաթասարայի կղզին, որի հանդեպ հավակնություններ էր ներկայացնում Նիլհան Օսմանօղլուն, դեռևս 1872թ.-ին օսմանյան սուլթան Աբդուլազիզի կողմից շնորհվել է հայտնի պոլսահայ Բալյանների տոհմի ներկայացուցիչ Սարգիս Բալյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը