Եղիսաբեթ II–ը տոնում է իր պաշտոնավարման 65–ամյակը (լուսանկարներ)
Փետրվարի 6–ին լրանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի պաշտոնավարման 65–րդ տարին՝ այսպես կոչված, սափֆիրե ամյակը։ Իրադարձությունը նշելու են Գրին պարկում՝ հրետանային հրավառությամբ և Թագավորական հրետանու նվագախմբի կարճ ելույթով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Միջոցառման ընթացքում 89 ձի այգով տանելու է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 6 թնդանոթ, որին հաջորդելու է հրետանային հրավառությունը լոնդոնյան Թաուերում։ Լրացուցիչ միջոցառումներ չեն ակնկալվում։
Եղիսաբեթ II–ի իշխանության 65–րդ տարվա կապակցությամբ Բրիտանիայիթագավորականդրամահատարանը թողարկել է տարբեր արժույթների հուշադրամներ։ Ամենաթանկարժեք մետաղադրամը 1000 ֆունտ ստեռինգն է, որը վաճառվում է 49 հազար 995 ֆունտ ստեռլինգով։ Նրա վրա պատկերված է թագավորական զինանշանը, որի դիզայնին հավանություն է տվել անձամբ թագուհին։
Եղիսաբեթ II–ը տոնում է իր պաշտոնավարման 65–ամյակը (լուսանկարներ)
Փետրվարի 6–ին լրանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի պաշտոնավարման 65–րդ տարին՝ այսպես կոչված, սափֆիրե ամյակը։ Իրադարձությունը նշելու են Գրին պարկում՝ հրետանային հրավառությամբ և Թագավորական հրետանու նվագախմբի կարճ ելույթով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Միջոցառման ընթացքում 89 ձի այգով տանելու է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 6 թնդանոթ, որին հաջորդելու է հրետանային հրավառությունը լոնդոնյան Թաուերում։ Լրացուցիչ միջոցառումներ չեն ակնկալվում։
Եղիսաբեթ II–ի իշխանության 65–րդ տարվա կապակցությամբ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել է տարբեր արժույթների հուշադրամներ։ Ամենաթանկարժեք մետաղադրամը 1000 ֆունտ ստեռինգն է, որը վաճառվում է 49 հազար 995 ֆունտ ստեռլինգով։ Նրա վրա պատկերված է թագավորական զինանշանը, որի դիզայնին հավանություն է տվել անձամբ թագուհին։
7or.am