Աշխարհ

06.02.2017 10:40


Ֆրանսիայի քաղաքացիների 68 տոկոսը չի աջակցում Ֆրանսուա Ֆիյոնին

Ֆրանսիայի քաղաքացիների 68 տոկոսը չի աջակցում Ֆրանսուա Ֆիյոնին

Ֆրանսիայի քաղաքացիների 68 տոկոսը կողմ է Ֆրանսուա Ֆիյոնի՝ նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու օգտին։

Այդ են վկայում «Journal du Dimanche»-ի պատվերով «Ifop» ընկերության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները։

Հարցվածների 23 տոկոսն է աջակցել Ֆիյոնին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պահպանողական կուսակցության անդամները համոզում են Ֆիյոնին դուրս գալ նախագահական մրցապայքարից, որպեսզի պահպանողականները խուսափեն պարտությունից։

Պատճառը Ֆիյոնի կնոջ հետ կապված սկանդալն է՝ խորհրդարանական հիմնադրամներից 500 հազար եվրո ապօրինաբար յուրացնելու գործով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը