Աշխարհ

06.02.2017 10:30


WP. Թրամփը մինչ օրս օգուտ է քաղում իր բիզնեսից

WP. Թրամփը մինչ օրս օգուտ է քաղում իր բիզնեսից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես օգուտ է քաղում իր բիզնեսից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Washington Post» թերթը՝ ուսումնասիրելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է «life.ru»—ն։

Պարբերականը հիշեցնում է, որ նախքան նախագահի լիազորությունները ստանձնելը՝ Թրամփը խոստացել էր փոխանցել իր բոլոր ակտիվները հավատարմագրային հիմնադրամին, իսկ դրա ղեկավարումը փոխանցել իր երեխաներին։

Սակայն, ինչպես երևում է ստացված փաստաթղթերից, Դոնալդ Թրամփը մնում է հիմնադրամի միակ շահառուն, որը իրավաբանականորեն վերահսկում է նրա ավագ որդին։ Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարը մինչ օրս իրավունք ունի զրոյացնել վստահությունը։

–Թրամփը խոստացել էր տարանջատել բիզնեսը նախագահական աշխատանքից, սակայն նա մինչ օրս տիրապետում է բիզնեսին և օգուտ է քաղելու կառավարության որոշումից,– ամփոփում է պարբերականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը