Լրահոս

06.02.2017 08:06


Ավանի Խուդյակով փողոցի տներից մեկի մոտ բախվել են «Lada Kalina»-ն և «Toyota Altezza»-ն, այնուհետև վերջինս բախվել է էլ. սյանը

Ավանի Խուդյակով փողոցի տներից մեկի մոտ բախվել են «Lada Kalina»-ն և «Toyota Altezza»-ն, այնուհետև վերջինս բախվել է էլ. սյանը

Փետրվարի 5-ին, ժամը 22.47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խուդյակով փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «Lada Kalina» մակնիշի 705 LP 61 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Ա.) և «Toyota Altezza» մակնիշի 35 AT 388 (վարորդ՝ Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է հարակից էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը