Լրահոս

05.02.2017 15:37


«Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող «ՎՔՆ» բազայի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել

«Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող «ՎՔՆ» բազայի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 5-ին, ժամը 02.13-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայում «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող «ՎՔՆ» բազայի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և արտակարգ իրավիճակների արձագանքման օպերատիվ խմբերը և վեց մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 42/2 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.39-ին, մարվել՝ 02.49-ին:

Ավոտկայանատեղիում այրվել է թափված յուղ՝ մոտ 3 քմ և մալուխ՝ 2 գմ:

Այս խորագրի վերջին նյութերը