Լրահոս

05.02.2017 12:28


Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Կանչ, Հակո, Ձորագլուխ, Շենկանի ավտոճանապարհները և Լոռու մարզի Բլագադարնոյե-Կաթնառատ, Ուրասար-Կաթնաղբյուր, Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Կոտայքի մարզի Գառնիի տարածաշրջանում առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը