Լրահոս

04.02.2017 14:21


Անասուններին կերակրել է ու կախվել. նոր մանրամասներ Լոռու մարզում ինքնասպանության դեպքից

Անասուններին կերակրել է ու կախվել. նոր մանրամասներ Լոռու մարզում ինքնասպանության դեպքից

«ArmLur.am»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում երեկ՝ փետրվարի 3-ին, 51-ամյա տղամարդու՝ Հ.Հ.-ի ինքնասպանության դեպքից: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ 51-ամյա տղամարդը երեք երեխաների հայր էր, երկու աղջիկ և մեկ տղա ունի:

Աղջիկներն ամուսնացած են, իսկ տղան 18 տարեկան է: Գյուղացիներից հայտնեցին, որ տղամարդը ամեն տարի մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի, սակայն այս տարի դեռ չէր գնացել: Թե ինչն է կատարվածի պատճառը, համագյուղացիները դժվարացան ասել: Նրանք հայտնեցին միայն, որ դեպքի օրը գյուղում հուղարկավորություն է եղել, որից հետո 51-ամյա տղամարդը մտել է գոմ, կերակրել անասուններին ու կախվել:

Մանրամասները՝ «ArmLur.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը