Լրահոս

04.02.2017 14:03


Ագարակավան գյուղում երեք երեխաների մորը հայտնաբերել են կախված

Ագարակավան գյուղում երեք երեխաների մորը հայտնաբերել են կախված

Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի 27-ամյա բնակչուհին ինքնասպանություն է գործել` տանը հարակից անասնագոմում առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով: Այս մասին «ArmLur.am»-ին հայտնեց Ագարակավան համայնքի ղեկավար Խորեն Կիրակոսյանը:

Վերջինիս խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչն է եղել նրա ինքնասպանության պատճառը:

27-ամյա Ա.Վ.-ն երեք անչափահաս երեխաների մայր էր: Ապրում էր ամուսնու ընտանիքի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը