Աշխարհ

04.02.2017 13:35


Փարիզում զինված հարձակում կատարած անձի անձնագրում Թուրքիայի վիզաներ են հայտնաբերվել

Փարիզում զինված հարձակում կատարած անձի անձնագրում Թուրքիայի վիզաներ են հայտնաբերվել

Փարիզի հանրապետական դատախազ Ֆրանսուա Մոլիսը մանրամասներ է հրապարակել Լուվրում տեղի ունեցած վերջին զինված հարձակման վերաբերյալ:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «CNN Türk»-ին հղումով, դեպքի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մոլիսը տեղեկացրել է, որ նախօրեին Լուվրում հերթապահ զինվորների վրա երկու մաչետեով հարձակում կատարած տղամարդը Եգիպտոսի քաղաքացի է, 29 տարեկան: Նրա անձնագրում հայտնաբերվել են 2015 և 2016թթ. Թուրքիայի մուտքի արտոնագրեր:

Հայտնի է դարձել նաև, որ նա Ֆրանսիայի մուտքի արտոնագրի համար դիմում է ներկայացրել 2016թ. հոկտեմբերի 30-ին Դուբայում Ֆրանսիայի հյուպատոսարանում: Նոյեմբերի 8-ին նրան մեկամսյա մուտքի արտոնագիր է տրվել: Իսկ Փարիզ է ժամանել հունվարի 26-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը