Աշխարհ

04.02.2017 16:01


Երկար ժամանակ քաղցած փոքրիկի կերպարանափոխված լուսանկարը հուզել է ամբողջ համացանցը (լուսանկարներ)

Երկար ժամանակ քաղցած փոքրիկի կերպարանափոխված լուսանկարը հուզել է ամբողջ համացանցը (լուսանկարներ)

Անջա Րինգրին Լովենը մի տղա էր գտել Նիգերիայում, որտեղ 8 ամիս շարունակ նա քաղցած, ծարավ և մերկ թափառել է փողոցներով։

Լուսանկարը, որտեղ Անջան ջուր է տալիս փոքրիկին (նրան այժմ անվանում են Հոփ) դարձել էր վիրուսային՝ տարածվելով ամբողջ համացանցով։

Տղայի՝ առաջին անգամ դպրոց այցելելը հավերժացնելու համար Անջան վերստեղծել է լուսանկարը, որտեղ Հոփն արդեն առողջ և առույգ տեսք ունի։ Անջան փոքրիկին տեղափոխել էր մանկատուն, որը ղեկավարում է ամուսնու՝ Դևիդի հետ։ Այս մասին հայտնում է «mirror.co.uk»–ը։

Բազմաթիվ բարեսիրտ մարդիկ Անջայի բարեգործական հիմնադրամին 1 միլիոն ֆունտ ստեռլինգ են ուղարկել, որից հետո Հոփի կերպարանափոխված լուսանկարն ապշեցրել և հուզել է բոլորին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը