Աշխարհ

04.02.2017 11:15


Սպիտակ տունը հետաքննում է Թրամփի հեռախոսազրույցների բովանդակության արտահոսքը

Սպիտակ տունը հետաքննում է Թրամփի հեռախոսազրույցների բովանդակության արտահոսքը

Այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում մանրամասներ են հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամի՝ Մեքսիկայի և Ավստրալիայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներից, Սպիտակ տունը որոշել է հետաքննել զրույցների բովանդակության արտահոսքը։ Այս մասին, «Life.ru»–ի փոխանցմամբ, ասել է Թրամփի խոսնակ Շոն Սփայսերը։

«Նախագահն այդ արտահոսքին ամենայն լրջությամբ է վերաբերվում»,–ասել է Սփայսերը՝ իր հերթին ԱՄՆ առաջին դեմքի հեռախոսազրույցների մանրամասների տարածումն «անհանգստացոնղ փաստ» անվանելով։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տարածել էին, որ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն, իբր, սպառնացել է օգտագործել ամերիկյան զորքերը, իսկ ավստրալացի առաջնորդ Մալքոլմ Թերնբուլի հետ հեռախոսազրույցն ընդհանրապես բարձր տոնով է ընթացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը