Աշխարհ

04.02.2017 11:20


Կլորացած փորիկով Ամալ Քլունին ամուսնու հետ Բարսելոնա է ժամանել (լուսանկարներ)

Կլորացած փորիկով Ամալ Քլունին ամուսնու հետ Բարսելոնա է ժամանել (լուսանկարներ)

Մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին իր 55–ամյա ամուսնու՝ Ջորջ Քլունիի և վերջինիս ծնողների հետ ժամանել է Բարսելոնա՝ հանգիստը վայելելու։ Այս մասին հայտնում է «Тhe Daily Mail»–ը։

Նա շատ երջանիկ տեսք է ունեցել սիրելիի կողքին, քանի որ նրան լուսանկարել են օդանավակայանից դուրս գալիս՝ լայն ժպիտը դեմքին։ Իսկ կլորացած փորիկը թաքցնելու համար Ամալը լայն և հարմարավետ սվիտերով է եղել։

Ի դեպ, փետրվարի 3–ին Ամալ Քլունին նշել է իր 39–րդ տարեդարձը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը