Լրահոս

04.02.2017 10:45


Ավտոմեքենաններն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաններն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 4-ին՝ ժամը 04.41-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Կորեայի ձորում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 67 ՕՕ 337 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 4-ին՝ ժամը 03.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կարմիր բլուր» հուշարձանի մոտակայքում «Mersedes E240» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mersedes E240» մակնիշի 10 OO858 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 4-ին՝ ժամը 01.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի հեռուստաաշտարակի մոտակայքում «Mersedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mersedes E320» մակնիշի 26UU262 և «Mersedes E320» 03 OO 707 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը