Աշխարհ

04.02.2017 10:40


Իրանը պատրաստվում է պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ

Իրանը պատրաստվում է պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ

Իրանը պատասխան պատժամիջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի դեմ։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել են երկրի ԱԳՆ–ից։

«Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների՝ Իրանն օրենսդրական սահմանափակումներ կկիրառի ամերիկացի առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ, ովքեր մասնակից են տարածաշրջանային ահաբեկչական խմբերի աջակցմանն ու ֆինանսավորմանը»,-հայտնել են ԱԳՆ-ում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համատեղելի չեն ամերիկյան պարտավորությունների և ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի հետ, որը հավանություն է տվել Իրանի և 6 այլ պետությունների միջև միջուկային համաձայնագրին։

Արտաքին գերատեսչությունից հավելել են, որ «սև ցուցակ» մտնող անձանց անուններն ու ազգանունները կհրապարակվեն ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը