Աշխարհ

04.02.2017 10:20


Պենտագոնի ղեկավարն Իրանին անվանել է ահաբեկչության առանցքային հովանավորներից մեկը

Պենտագոնի ղեկավարն Իրանին անվանել է ահաբեկչության առանցքային հովանավորներից մեկը

ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն Իրանն «ահաբեկչության գլխավոր հովանավորներից» մեկն է անվանել։ Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, նա հայտարարել է Տոկիոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է Իրանի խնդրին, ապա այդ պետությունը համարվում է համաշխարհային ահաբեկչության հովանավորներից մեկը։ Մեզ հարկավոր է դա հասկացնել Իրանին»,–ասել է Մեթիսը։

Սակայն Պենտագոնի ղեկավարը նշել է, որ կապված դրա հետ՝ անհրաժեշտ չի համարում ուժեղացնել ԱՄՆ–ի զինվորական ներկայությունը Մերձավոր Արևելքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը