Լրահոս

03.02.2017 16:41


Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին «Уаз»–ը մոտ 80մ սահել է դեպի ձորը և կողաշրջվել

Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին «Уаз»–ը մոտ 80մ սահել է դեպի ձորը և կողաշրջվել

Փետրվարի 3-ին, ժամը 15.16-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «Уаз» մակնիշի 32 LS 597 պետհամարանիշով ավտոմեքենան մոտ 80 մ սահել է դեպի ձորը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1983 թ. ծնված Վ. Ս.-ը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը