Աշխարհ

03.02.2017 15:10


Լուկաշենկո. «Բելառուսն առանց ռուսական նավթի էլ կապրի»

Լուկաշենկո. «Բելառուսն առանց ռուսական նավթի էլ կապրի»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրն առանց ռուսական նավթի էլ կապրի։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

«Ինչո՞ւ են մեզ խեղդում։ Պարզ է, որ առանց ռուսական նավթի էլ մենք կապրենք։ Մեզ համար շատ դժվար կլինի»,–ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդն ընդգծել է՝ իր երկիրը մտադիր չէ զոհել իր ազատությունն ու անկախությունը հանուն ռուսական նավթի։ Նա նաև հավելել է՝ միանգամայն անհամադրելի է, երբ «նժարի մի կողմում անկախությունն է, մյուսում՝ ռուսական, իրանական, ադրբեջանական կամ ամերիկյան նավթը»։

«Մենք, միևնույն է, կգտնենք ելք։ Դա Ռուսաստանում, ցավոք, չեն հասկանում»,–եզրափակել է բելառուսցի ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը