Աշխարհ

03.02.2017 12:20


«Հարևանիդ վերցրու, արի». Էրդողանը հույս ունի զբոսաշրջությունը զարգացնել նոր կարգախոսով

«Հարևանիդ վերցրու, արի». Էրդողանը հույս ունի զբոսաշրջությունը զարգացնել նոր կարգախոսով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին ուղղված յուրօրինակ կոչով:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «İhlas»–ին հղումով, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցած Էրդողանը անդրադարձել է հնարավորինս շատ զբոսաշրջիկ ներգրավելու հնարավորություններին ու այս ոլորտում Թուրքիայի առջև դրված նպատակներին:

Նա հիշեցրել է, որ ներկա դրությամբ՝ այլ երկրներում բնակվում է շուրջ 5 միլիոն Թուրքիայի քաղաքացի: Եվս 3.5 միլիոն քաղաքացի երկար ժամանակ արտերկրում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք, սակայն պահպանում է արտերկրի հետ կապը:

Էրդողանը դիմել է արտերկրի այդ քաղաքացիներին՝ կոչ անելով իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում: «Հարևանիդ վերցրու, արի» կարգախոսով նոր արշավի շրջանակներում Էրդողանը հույս ունի Թուրքիա բերել ոչ միայն իր հայրենակիցներին, այլև արտերկրի նրանց հարևաններին, բարեկամներին ու ընկերներին:

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդկերպ իրենք մտադիր են զբոսաշրջության ոլորտում ստացվող եկամուտը կարճ ժամանակում հասցնել 50 մլրդ դոլարի:

Այս խորագրի վերջին նյութերը