Սարուխան գյուղում ընտանիքի անդամները թունավորվել են պահածոյից
Երեկ՝ փետրվարի 2-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ ժամը 04։00-ի սահմաններում իրենց բժշկական կենտրոն են տեղափոխվել «սննդային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ 4 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, տեղափոխվածները Սարուխան գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Տիգրան Եղիազարյանն է, 26-ամյա Վիգեն Եղիազարյանն է, 46-ամյա Վարդուհի Աբրահամյանն է և 23-ամյա Շուշաննա Բադալյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նախորդ օրը՝ փետրվարի 1-ին, ժամը 20։00-ի սահմաններում նշված անձինք տանը, ովքեր ընտանիքի անդամներ են, պահածո են կերել, ինչի պատճառով էլ թունավորվել են։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։