Աշխարհ

03.02.2017 11:21


Մարտի առաջին կեսին Էրդողանը կմեկնի Մոսկվա

Մարտի առաջին կեսին Էրդողանը կմեկնի Մոսկվա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի Մոսկվա:

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզն Ինտերֆաքսին ասել է, որ Էրդողանը վերջին կես տարվա ընթացքում չորրորդ անգամ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ կկատարվի նաև այլ ոլորտներում երկկողմ համագործակցության բարելավմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը