Մերկելը Թուրքիայում հանդիպել է քրդամետ կուսակցության պատվիրակության հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աշխատանքային այցով Թուրքիայում է: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ վերջին 1.5 տարվա ընթացքում սա Մերկելի 5-րդ այցն է Թուրքիա:
Այցի օրակարգում են փախստականների հոսքի կանխարգելման վերաբերյալ Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված պայմանագիրն ու երկկողմ հարաբերությունները:
Կանցլերը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ընթացքում Մերկելը բարձրաձայնել է երկրում հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը:
Հայտնի է նաև, որ ԳԴՀ կանցլերը հանդիպել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատվիրակության հետ: Հանդիպումը կայացել է Գերմանիայի դեսպանատանը և տևել է շուրջ մեկ ժամ:
Քրդամետ կուսակցության պատգամավորների և օրեր առաջ բանտից ազատված պատգամավոր Իդրիս Բալուքենի հետ հանդիպումն անձամբ պահանջել էր Մերկելը:
Մերկելն իր պաշտոնավարման 12 տարիների ընթացքում 9 անգամ այցելել է Թուրքիա:

7or.am