Աշակերտներն ուսուցչի կարգադրությամբ ծեծելով սպանել են անգրաճանաչ դասընկերուհուն
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի 10-ամյա բնակչուհին մահացել է դպրոցում ծեծի ենթարկվելու հետևանքով։ Մահվան մեջ մեղադրել են ուսուցիչներից մեկին։
Դասի ժամանակ նա աշակերտներին կարգադրել է կարդալ սովորեցնել իրենց դասընկերուհուն՝ շեշտելով՝ եթե աղջիկը չկատարի առաջադրանքը, նրան ծեծեն։ Եվ երբ աղջիկը չի կարողացել կարդալ դասագրքի տեքստը, համադասարանցիներն ուսուցչի գլխավորությամբ հարձակվել են նրա վրա ու սկսել ծեծել։
Տուժածը դասերից հետո տուն է գնացել, սակայն սկսել է արյուն փսխել։ Ավելի ուշ երեխան մահացել է։
Ուսուցիչը կատարվածից հետո փախուստի է դիմել։ «Вести.Ru»–ի փոխանցմամբ՝ նրա գործընկերներն ու ծեծին մասնակցած աշակերտները որևէ կերպ չեն պատժվել։

7or.am