ԱՄՆ որոշ սենատորներ Թրամփից պահանջել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի 22 անդամ և 2 կուսակցությունների ներկայացուցիչներ նամակ են ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ վերջերս նրա կողմից իրականացված հրթիռային արձակումների համար:
Նամակը ստորագրել են արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը, նույն կոմիտեի ավագ դեմոկրատ Բեն Քարդինը, ինչպես նաև պալատի անդամներ Թիմ Քեյնը, Ռոբերտ Մենենդեսը, Մարկո Ռուբիոն, Լինդսի Գրեմը, Թոմ Քոթոնը, Ռոբերտ Փորթմանը և ուրիշներ:
«Մենք անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ Իրանը բալիստիկ հրթիռի փորձարկում Է անցկացրել 2017թ. հունվարի 29-ին։ Նման արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի խախտում են, որի համաձայն՝ Թեհրանը պարտավորվել Է չզբաղվել «միջուկային մարտալիցք կրելու ընդունակ հրթիռների մշակմամբ»,- նամակի տեքստն է մեջբերում ТАСС-ը։
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հաստատել Է նոր հրթիռների արձակումը՝ նշելով, որ այն չի խախտում Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, որը 2015թ. հուլիսին Իրանի հետ համաձայնեցվել է ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակի և Գերմանիայի կողմից:

7or.am