Աշխարհ

03.02.2017 10:20


Այսօր Մալթայում ԵՄ առաջնորդները կքննարկեն միգրացիոն ճգնաժամը

Այսօր Մալթայում ԵՄ առաջնորդները կքննարկեն միգրացիոն ճգնաժամը

Այսօր Մալթայի մայրաքաղաք Վալետայում կկայանա այս տարի ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների առաջին գագաթաժողովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հանդիպումը կկրի ոչ պաշտոնական բնույթ, քանի որ դրա գումարման կոչ էր արել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դեռևս 2016 թվականի սեպտեմբերին՝ կապված ԵՄ–ն լքելու Մեծ Բրիտանիայի որոշման հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գագաթաժողովի առաջին կեսին ԵՄ 28 երկրների առաջնորդները կքննարկեն միգրացիոն ճգնաժամը։ Հանդիպման երկրորդ մասը կանցկացվի առանց Լոնդոնի. 27 երկրների առաջնորդները կքննարկեն միության ապագայի հարցը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։

Հիշեցնենք՝ ներկայումս ԵՄ խորհրդում նախագահում է Մալթան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը