Լրահոս

03.02.2017 10:03


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 3-ին՝ ժամը 03.33-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մ-3-Միրաք ավտոճանապարհին՝ Ճլի գյոլ կոչվող տարածքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel zafira» մակնիշի SAS 777 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 3-ին՝ ժամը 00.49-ին, տեղեկություն է ստացվել, որ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ (ավտոմեքենայում կա 1 կին). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Opel Vectra B մակնիշի 34 FF 103 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը