Լրահոս

10.01.2010 14:54


Ն. Փաշինյանի վստահված անձ. «Մյուս ընտրությունների համեմատ պասիվություն է նկատվում»

Ն. Փաշինյանի վստահված անձ. «Մյուս ընտրությունների համեմատ պասիվություն է նկատվում»

Կենտրոն համայնքի թիվ 10/22 ընտրական տեղամասի նախագահ Զավեն Միրիջանյանը «7օր»-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ նույն ընտրատեղամասում գրանցված են 8 վստահված անձ, 6 դիտորդ, 1 լրագրող։

10/22 ընտրական տեղամասում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Գևորգ Մանուկյանն ընդգծել է, որ ընտրողները նորմալ մասնակցում են ընտրություններին, թեև մյուս ընտրությունների համեմատ պասիվություն է նկատվում։

-Առանձնապես որևէ միջադեպ չի  գրանցվել։ Դիտորդներն ամեն ինչ տեսնում, արձանագրում են,-նշել է Ն. Փաշինյանի վստահված անձը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը